Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վանեցյանը՝ հիվանդության, Իշխանը հանգստանալու պատճառներով ընդմիջում են հայտարարել թալանի շարժման հետագա ճակատագիրը որոշելու համար․ Լյովա Եղիազարյան

Վանեցյանը՝ հիվանդության, Իշխանը հանգստանալու պատճառներով ընդմիջում են հայտարարել թալանի շարժման հետագա ճակատագիրը որոշելու համար․ Լյովա Եղիազարյան
Քաղաքականություն
14:34, 14 май 2022
«Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Լյովա Եղիազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երկիշխանություն Ֆրանսիայի հրապարակում։

Մոսկվայից վերադառնալուց հետո երկու շաբաթ Ազատության հրապարակում Վանեցյանի մնալը, բնականաբար, խուճապի էր մատնել Քոչարյանին և իր հավատարիմ ջոկատ դաշնակներին, որ առաջնորդ կարող էր կարգվել հենց Վանեցյանը։

Դա, ինչ խոսք, Քոչարյանի պլաններում չկար։

Մայիսի մեկի հանրահավաքից հետո Ֆրանսիայի հրապարակում հաստատվեց երկիշխանություն, որի իրական կրողները Ռոբերտն ու Սերժիկն են։

Պարզ երևում է, որ Իշխանը (Ռոբերտը) ձգտում են հրապարակն իրենցով անել՝ կամաց-կամաց դուրս մղելով Վանեցյանին (Սերժին)։ Դա է պատճառը, որ Վանեցյանն ալևս չկարողացավ համբերել ու անուղակի հասկացրեց, որ Քոչարյանը խանգարում է շարժմանը և նրա՝ այնտեղ լինելը նպատակահարմար չէ։

Վանեցյանը՝ հիվանդության, Իշխանը հանգստանալու պատճառներով ընդմիջում են հայտարարել թալանի շարժման հետագա ճակատագիրը որոշելու համար։

Ավելացնեմ, որ ի սկզբանե ճակատագիրը պարզ էր՝ անփառունակ վախճան»։