Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով այսօր կրկին ԱԺ նիստ կգումարվի

Ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով այսօր կրկին ԱԺ նիստ կգումարվի
Քաղաքականություն
10:49, 22 июль 2022
ԱԺ խորհուրդն այսօր նիստ է հրավիրել․ օրակարգում ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցության 32 պատգամավորներին մանդատներից զրկելու հարցով Սահմանադրական դատարան դիմելն է։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ևս այս հարցով ԱԺ խորհուրդը նիստ էր գումարել, որը, սակայն, տեղի չունեցավ. ընդդիմադիրները ներկա չէին։

«ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի համաձայն՝ եթե պատգամավորը, որին մանդատից զրկելու հարցով պետք է դիմեն, ներկա չէ նիստին, այդ դեպքում նիստը չի շարունակվում։ Մեկ շաբաթ անց օրենքի ուժով գումարվում է երկրորդ նիստը, որի ընթացքում՝ անկախ այն հանգամանքից տվյալ պատգամավորը ներկա՞ է, թե՞ ոչ, խորհուրդը որոշում է կայացնում դիմել կամ չդիմել ՍԴ։

Դեռ մեկ շաբաթ առաջ ՔՊ-ն հայտարարել էր, որ իրենք որոշել են չդիմել Սահմանադրական դատարան:

Նշենք, որ նախագիծը վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 32 պատգամավորի: