Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱԺ խորհուրդը վաղն արտահերթ նիստ կգումարի՝ 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու համար

ԱԺ խորհուրդը վաղն արտահերթ նիստ կգումարի՝ 33 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու համար
Իրավունք
12:02, 13 июль 2022
ԱԺ խորհուրդը վաղը՝ հուլիսի 14-ին, ժամը 18։30-ին, արտահերթ նիստ կգումարի՝ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորների լիազորությունները դադարեցնելու հարցով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու համար։ Ըստ նախագծի՝ ԱԺ խորհուրդը հիմք է ընդունել Սահմանադրության 98-րդ հոդվածի 2-րդ մասը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 156-րդ հոդվածը, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 5-րդ մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական oրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով։

Նշենք, որ նախագիծը վերաբերում է «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների 33 պատգամավորի։ Ընդդիմությունից այս ցանկում չեն միայն Թագուհի Թովմասյանն ու Իշխան Զաքարյանը։