Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Քաղաքացիական պայմանագիր»-ը չի դիմի ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով. Ռուբինյանը՝ պատճառների մասին

«Քաղաքացիական պայմանագիր»-ը չի դիմի ՍԴ՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով. Ռուբինյանը՝ պատճառների մասին
Քաղաքականություն
20:07, 14 июль 2022
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով «Քաղաքացիական պայմանագիրը» չի դիմի Սահմանադրական դատարան:

Ռուբինյանը նաև մանրամասնել է, թե ինչու են նման որոշում կայացրել: Որպես առաջին պատճառ մատնանշել է ժողովրդի կողմից ընդդիմադիրներին տրված քվեի նկատմամբ ունեցած հարգանքը:

«Երկրորդ, մենք կարծում ենք, որ մեր երկրին հիմա պետք է քաղաքական կայութնույուն և համերաշխություն: Եվ, վերջինը, եթե ընդդիմությունը կարծում էր, թե մենք պետք է դիմեինք ՍԴ և իրենց՝ Ազգային ժողովից փախուստի փրկօղակ նետեինք , սխալվում են:

Նրանք պետք է գլուխները գան ԱԺ, նայեն մեևր աչքերի մեջ և չկարողանան կրկնել այն, ինչն ասել են այս ամիսներին փողոցներում, և ոչ միայն փողոցներում, մենք էլ պետք է նայենք իրենց աչքերին և ասենք այն ամենը, ինչն ուզեցել ենք ասել, ուզում ենք ասել, և ասելու ենք»,-ասել է Ռուբինյանը: