Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետին

Զարեհ Սինանյանն ընդունել է Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետին
Քաղաքականություն
22:43, 17 август 2022
Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն ընդունել է Ֆրանսիայի հայաշատ Ալֆորվիլ քաղաքի փոխքաղաքապետ, ՍԴՀԿ Ֆրանսիայի շրջանի ատենապետ Սարո Մարտիրյանին և ՍԴՀԿ վարչության անդամ Վարազդատ Եղիազարյանին:

Ողջունելով հյուրերին՝ Զարեհ Սինանյանը հետաքրքրվել է Ալֆորվիլի հայերի համայնքային կյանքով, կրթական, մշակութային խնդիրներով, հայերենի պահմանմանն ու ամրապնդմանն ուղղված քայլերով:
 
«Ֆրանսիահայ համայնքը մշտապես աչքի է ընկել հայրենիքի և պետականության պահպանմանը միտված ծրագրերի իրագործմամբ: Այս ամենի ապացույցն է մեր գրասենյակի իրականացվող ծրագրերում վերջիններիս ակտիվ մասնակցության ձգտումը»,- նշել է Զարեհ Սինանյանը:

Իր հերթին՝ Սարո Մարտիրյանը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 24-26-ին կազմակերպվելու է ՍԴՀԿ համագումար: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարաբնույթ հարցեր, որոնք առնչվում էին Հայաստանի հետ հետագա կապերի ամրապնդմանը: