Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ-ն արդեն որոշում ունի փաստերի հավաքագրման առաքելություն Հայաստան ուղարկելու մասին. Միրզոյան

ԵՄ-ն արդեն որոշում ունի փաստերի հավաքագրման առաքելություն Հայաստան ուղարկելու մասին. Միրզոյան
Քաղաքականություն
20:35, 12 октябрь 2022
Եվրոպական միությունը արդեն որոշում ունի Հայաստանի և Ադրբեջանի սահմանին առաքելություն ուղարկելու մասին։ Ինչպես տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը, այս մասին նշել է  ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ:

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և ԵՄ ներկայացուցիչ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Պրահայում հանդիպում է տեղի ունեցել, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, համաձայն որի՝ ԵՄ-ն առաքելություն կգա Հայաստան՝ փաստերին տեղեկանալու, որից հետո զեկույցով հանդես կգան: Ինձ քիչ առաջ տեղեկացրել են, որ ԵՄ-ն արդեն որոշում ունի ուղարկելու fact-finding առաքելություն (փաստերի հավաքագրման առաքելություն-խմբ.),- ասել է Միրզոյանը: