Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են կազմակերպել ռազմավարական երկխոսության հերթական նիստ

ՀՀ-ն և ԱՄՆ-ն պայմանավորվել են կազմակերպել ռազմավարական երկխոսության հերթական նիստ
Քաղաքականություն
18:54, 21 март 2022
Հայաստանը շարունակել է ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակի երկխոսությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

«Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի քարտուղարի այցն Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Երկկողմ հանդիպում է տեղի ունեցել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հերթական նիստը կազմակերպելու մասին»,- ասաց Միրզոյանը:

ԱԳ նախարարը նաև հիշեցրեց, որ 2021 թվականի ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող ուղերձով։