Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարո’ն Մարուքյան, Ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր ու գալիս. Սուրեն Պապիկյանը՝ ծառայողական մեքենայի մասին

Պարո’ն Մարուքյան, Ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր ու գալիս. Սուրեն Պապիկյանը՝ ծառայողական մեքենայի մասին
Քաղաքականություն
14:50, 16 апрель 2021
Անձնավորություն, որ իմ երկօրյա ԱԺ այցելության ընթացքում միայն երկու վայրկյան եկել եւ նստել չակերտավոր թիվ մեկ ընդդիմադիրի աթոռին եւ փորձում է հագնել երբեմնի թիվ մեկ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի պատմուճանը, որը չի հաջողովում նրան, ասում է՝ Կառավարության նախարարը, փոխվարչապետը հազիվ վերջին վայրկյանին գալիս են։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով ԼՀԿ խմբակցության նախագահ Էդմոն Մարուքյանի հայտրարություններին։

«Եթե դու չես գտնվել ԱԺ դահլիճում եւ չես տեսել մեզ կամ այնքան է վեհությունդ եւ մեծությունդ բարձր, որ չես ուզում մեզ նկատել, ուրեմն պիտի նշեմ, որ մենք մշտապես գտնվել ենք մեր տեղում եւ կատարել Կառավարության անդամների մեր պարտավորությունները», - ասաց Պապիկյանը։

«Այո՛, ՏԿԵ նախարարին սպասարկում է ծառայողական մեքենա, Սուերեն Պապիկյանին չէ՝ այն ինստիտունին, որ պետք է լինի այդ դերին», - ասաց նախարարը եւ հարց ուղղեց ԼՀԿ ղեկավարին․ «Պարո՛ն Մարուքյան, Ձեր խմբակցության ղեկավարը սամակատո՞վ է գնում Վանաձոր, գալիս։ Սրա մասին կարող է խոսել մի մարդ, որ հրաժարվել է ծառայողական մեքենայից, հրաժարվել է իրեն օրենքով սահմնանված կարգով հասնող բնակարանի վարձատրությունից եւ ըստ էության մարդը նախ ստում է, թե մենք այստեղ չենք եղել, մինչեւ ե՞րբ. այս անգամ Ձեր ընտրած երրորդ ճանապարհը ընդամենը ձեր պարտության ալիբին է»։