Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին Սոչիում. Կրեմլի մամուլի ծառայություն

Պուտինի, Փաշինյանի և Ալիևի եռակողմ բանակցությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին Սոչիում. Կրեմլի մամուլի ծառայություն
Քաղաքականություն
16:52, 28 октябрь 2022
Երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 31-ին, Սոչիում ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի կունենան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները, այսօր հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 «Նախատեսվում են քննարկել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, Անդրկովկասում կայունության և անվտանգության ամրապնդման հետագա քայլերը: Քննարկվելու են նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնմանն ու զարգացմանը առնչվող հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նախատեսվում են նաև Պուտինի առանձնազրույցները Փաշինյանի և Ալիևի հետ, հավելել է մամուլի ծառայությունը: