Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ նահանգների մեծ մասում ավարտվել են միջանկյալ ընտրությունները. առաջին արդյունքներն արդեն հայտնի են

ԱՄՆ նահանգների մեծ մասում ավարտվել են միջանկյալ ընտրությունները. առաջին արդյունքներն արդեն հայտնի են
Քաղաքականություն / Աշխարհ
11:17, 09 ноябрь 2022
ԱՄՆ նահանգների մեծ մասում ավարտվել է միջանկյալ ընտրությունների քվեարկությունը, որի ժամանակ ամերիկացիները վերընտրում են Ներկայացուցիչների պալատն ամբողջությամբ, Սենատի մեկ երրորդը, օրենսդիր մարմիններն ու շատ նահանգներում նահանգապետների․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Առաջին արդյունքներն արդեն հայտնի են, բայց առանցքային նահանգների ճակատագիրը, որոնք կարող են որոշել այս ընտրությունների ճակատագիրը, դեռ պարզ չէ։  
 
BBC-ի ամերիկյան գործընկեր CBS հեռուստաընկերության կանխատեսումներով՝ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողությունը կարող է անցնել հանրապետականներին։ Ներկայում Կոնգրեսի երկու պալատներն էլ վերահսկվում են նախագահ Ջո Բայդենի դեմոկրատների կողմից։
 
Այս ընտրություններում ընտրվում է Ներկայացուցիչների պալատի ամբողջ կազմը՝ 435 անդամ։  Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողություն ստանալու համար անհրաժեշտ է 218 տեղ։ Դեմոկրատներն այժմ ունեն 220 տեղ խորհրդարանում, հանրապետականները՝ 212։ Մեծամասնություն ստանալու համար կուսակցությունը պետք է ունենա 218 մանդատ։ Այսինքն՝ այս ընտրություններին հանրապետականներին անհրաժեշտ է ստանալ ընդամենը 6 մանդատ՝ նախաձեռնությունը գրավելու համար: 
 
The New York Times-ի տվյալներով՝ ընտրատեղամասերից հարցումների առաջին արդյունքների հիման վրա հանրապետականները ստանում են առնվազն 99 մանդատ, դեմոկրատները՝ 55: Միևնույն ժամանակ, արդյունքները դեռ չեն ամփոփվել երկրի հյուսիս-արևելքում գտնվող ընտրատարածքների մեծ մասում, որտեղ ավանդաբար ուժեղ են դեմոկրատները, ինչպես նաև Արևմտյան ափում, առաջին հերթին Կալիֆոռնիայում: 
 
Ինչ վերաբերում է Սենատին, ապա նախնական հարցումները ցույց են տալիս գրեթե հավասար շանսեր և դեմոկրատների, և հանրապետականների համար: