Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դեսպան Ենգիբարյանը Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային հարցեր

Դեսպան Ենգիբարյանը Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավարի հետ քննարկել է տարածաշրջանի անվտանգային հարցեր
Քաղաքականություն
20:22, 22 ноябрь 2022
Գերմանիայում և Լիխտենշտայնի Իշխանապետությունում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանն այսօր հանդիպել է Մյունխենի անվտանգության համաժողովի ղեկավար, դեսպան Քրիստոֆ Հոյսգենի հետ։ Այդ մասին ասված է դեսպանի Ֆեյսբուքի էջում:

«Կողմերը քննարկեցին տարածաշրջանի քաղաքական, մարդասիրական և անվտանգային հարցեր»,- նշված է գրառման մեջ։