Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաչե Տերտերյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Կիրթսի Նարինենի գլխավորած պատվիրակությանը

Վաչե Տերտերյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Կիրթսի Նարինենի գլխավորած պատվիրակությանը
Քաղաքականություն
14:25, 28 ноябрь 2022
Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ներկայացրել նախարարության գործունեության հիմնական շրջանակը, ոլորտային ձեռքբերումները, ինչպես նաև զարգացման տեսլականները։

Անդրադառնալով տեղական ինքնակառավարման համակարգին՝ նախարարի տեղակալը նշել է, որ վերջին տարիներին համակարգային բարեփոխումները գրանցել են դրական արդյունքներ և ներկայացրել համայնքներում գործող Քաղաքացիների սպասարկման գրասենյակների(ՔՍԳ) հիմնական գործառույթները։