Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ստոլտենբերգը նախազգուշացրել է ՆԱՏՕ-Ռուսաստան լայնածավալ պատերազմի իրական հնարավորության մասին

Ստոլտենբերգը նախազգուշացրել է ՆԱՏՕ-Ռուսաստան լայնածավալ պատերազմի իրական հնարավորության մասին
Քաղաքականություն / Աշխարհ
15:30, 10 декабрь 2022
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ուրբաթ օրը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի պատերազմն Ուկրաինայում կարող է վերածվել լայնածավալ պատերազմի  Հյուսիս-ատլանտյան դաշինքի հետ․ գրում է The New York Times-ը։
 
Յենս Սթոլթենբերգն այս շաբաթ լրատվամիջոցների հետ հարցազրույցներում բազմիցս զգուշացրել է, որ Ուկրաինայում իրավիճակը թերագնահատվում է և ընդգծել, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպայի համար կարող է ավելի մեծ սպառնալիք լինել:

«Եթե ինչ-որ բան սխալ ընթանա, ապա կարող է սարսափելի սխալ ընթանալ», - ասել է Սթոլթենբերգը, ապա հավելել, որ «կասկած չկա», որ ՆԱՏՕ-ի դեմ լայնածավալ պատերազմը «իրապես հնարավոր է»։
 
«Ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր հոգնել են Ուկրաինային աջակցելուց։ Ես հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ սննդամթերքի գներն ու էլեկտրաէներգիայի վարձերը չափազանց բարձր են,- ասել է նա։ - Սակայն մենք պետք է շատ ավելի բարձր գին վճարենք, եթե մեր ազատությունն ու խաղաղությունը վտանգվեն Ուկրաինայում Պուտինի հաղթանակով»:


Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի