Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը փորձում է «սառեցնել» ռազմական գործողությունները. Ստոլտենբերգ

Ռուսաստանը փորձում է «սառեցնել» ռազմական գործողությունները. Ստոլտենբերգ
Քաղաքականություն / Աշխարհ
21:43, 07 декабрь 2022

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է «գոնե կարճ ժամանակով սառեցնել» Ուկրաինայի ռազմադաշտում առկա իրավիճակը՝ ուժերը վերականգնելու և գարնանը նոր հարձակում սկսելու համար․ գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նա նաև պատասխանել է քննադատություններին, թե արևմտյան երկրները հոգնել են շարունակվող պատերազմից։ Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն կաջակցի Ուկրաինային և նրա ինքնապաշտպանության իրավունքը։

«Եթե Պուտինը հաղթի, դա ողբերգություն կլինի ուկրաինացիների համար, ինչպես նաև լուրջ հետևանքներ բոլորիս համար՝ դաշնակիցներին դարձնելով ավելի խոցելի, իսկ աշխարհը՝ ավելի վտանգավոր»,- ասել է Սթոլթենբերգը բրիտանական Financial Times-ի կազմակերպած համաժողովում։

Նա, սակայն, չի պատասխանել հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն Ուկրաինա կփոխանցի արևմտյան արտադրության տանկեր ու ինքնաթիռներ։

Սթոլթենբերգն ընդգծել է, որ այժմ կարևոր է պահպանել արդեն իսկ փոխանցված զենքերը աշխատանքային վիճակում և շարունակել պահեստամասերի ու զինամթերքի մատակարարումը։

«Պարադոքսն այն է, որ որքան շատ ենք մենք ցանկանում հասնել խաղաղ բանակցային լուծման, որը երաշխավորում է Ուկրաինայի հաղթանակը, այնքան ավելի հրատապ ռազմական աջակցություն է անհրաժեշտ լինում Ուկրաինային՝ արդար և կայուն խաղաղության համար պայմաններ ստեղծելու համար», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Նաև, ըստ նրա, այս պահին խաղաղ բանակցությունների համար պայմաններ չկան. «Ռուսաստանը բանակցությունների համար պատրաստակամության նշաններ ցույց չի տալիս, և դա Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելն է: ԵՎ ոչ թե ՆԱՏՕ-ն կամ Բրյուսելը պետք է որոշեն, այլ ուկրաինացիները, թե երբ կգա բանակցությունները սկսելու ժամանակը»:

Անահիտ Խաչատրյան