Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բախտ եմ ունեցել հանդիպելու Հայոց ցեղասպանությունը վերապրածների հետ. Սամանթա Փաուերի տեսաուղերձը

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը տեսաուղերձ է հրապարակել «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 4-րդ գլոբալ ֆորումի համար։

«Իմ կարիերայի ընթացքում ես բախտ եմ ունեցել հանդիպելու Հայոց ցեղասպանությունը վերապրածների, ինչպես նաև հայերի և սփյուռքի նոր սերունդների ներկայացուցիչների հետ, որոնք անխոնջ աշխատել են արդարության և ցեղասպանության ճանաչման համար»,- ասել է Սամանթա Փաուերը:

Փաուերը նշել է, որ ԱՄՆ-ն այսօր ավելի քան 2 միլիոն ամերիկահայերի տունն է, որոնք հիմնականում Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգներն են։

«Հենց նրանց անխոնջ քարոզչության շնորհիվ է, որ 2021 թվականին նախագահ Բայդենը դարձավ ԱՄՆ առաջին նախագահը, որը պաշտոնապես ճանաչեց Հայոց ցեղասպանությունը»,- հայտարարել Է Փաուերը։