Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հույս ունեմ, որ Արփինե Սարգսյանը կստանձնի ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը. Նիկոլ Փաշինյան

Հույս ունեմ, որ Արփինե Սարգսյանը կստանձնի ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը. Նիկոլ Փաշինյան
Քաղաքականություն
17:49, 29 декабрь 2022
Քննարկումներ եղել են, ես հույս ունեմ, որ տիկին Արփինե Սարգսյանը կստանձնի Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, ով ներգրավված է եղել Ոստիկանության բարեփոխումներում, Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքներում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, Արդարադատության նախարարությունում ունեցած ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես նաև ուզում եմ հաստատել, որ այո, հաշվետվության արդյունքներով տեսել եմ որակյալ աշխատանք և ուզում եմ շնորհակալություն հայտնել այդ աշխատանքի համար: Պարոն Անդրեասյանը չգիտեմ կխոստանա, թե չէ, բայց ես չեմ խոստանա, որ ձեր հրաշալի թիմից այլ տեղեր, այլ նշանակումներ չենք անի:

Մասնավորապես, քննարկումներ եղել են, ես հույս ունեմ, որ տիկին Արփինե Սարգսյանը կստանձնի Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը, ով ներգրավված է եղել Ոստիկանության բարեփոխումներում, Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքներում: Շատ կարևորում եմ նոր ձևավորվող նախարարությունում ռազմավարությունները մշակող և իրականացնող թևը, որը տիկին Սարգսյանը, հույս ունեմ, կղեկավարի:

Շնորհակալություն եմ հայտնում և մաղթում հաջողություններ»,- ասել է Փաշինյանը:

Նշենք, որ 2022-ի հունվարի 21-ին Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում։