Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը՝ համաձայն միջազգային իրավունքի․ Յաել Բրոն-Պիվե

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երեւան է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն:

Այսօր Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում տեղի ունեցավ Բրոն-Պիվեի և Սիմոնյանի մամուլի ասուլիսը։ 

Ֆրանսիայի Աժ նախագահ  Բրոն-Պիվեն, ի պատասխան հարցին, թե Ֆրանսիան պատրա՞ստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը նշեց, որ Ֆրանսիայի թե՛ Սենատը, թե՛ ԱԺ-ն ընդունել են բանաձևեր, որոնցով դատապարտել են Ադրբեջանի հարձակումները ՀՀ սուվերեն տարածքների նկատմամբ, նաև դատապարտել են Լաչինի միջանցքը փակելը։ Ինչ վերաբերում է ԼՂ անկախության ճանաչմանը, ապա Ֆրանսիան, ըստ Յաել Բրոն-Պիվեի, Ֆրանսիան չի ճանաչում ԼՂ անկախությունը՝ համաձայն միջազգային իրավունքի, որին Ֆրանսիան ենթարկվում է։