Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Անկարան պատրաստվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի պատմական այցին․ РИА Новости

Անկարան պատրաստվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի պատմական այցին․ РИА Новости
Քաղաքականություն
13:22, 15 февраль 2023
Անկարան պատրաստվել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի պատմական այցին։ Այս մասին գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ սա Միրզոյանի երկրորդ այցն է Թուրքիա, ավելի վաղ նա Անթալիայում մասնակցել է դիվանագիտական ֆորումի և փակ բանակցություններ վարել թուրք գործընկերոջ հետ։

Գրում են, որ այցը նշանակալի է նրանով, որ Անկարայի և Երևանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, թեև դրանց կարգավորման գործընթացն ընթացքի մեջ է։