Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ․ Մակրոն

Սա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ․ Մակրոն
Քաղաքականություն
23:15, 17 февраль 2023
Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ելույթով։ 

Ստորև ներկայացնում ենք ելույթից մի հատված, որը վերաբերում է Հայաստանին ու Կովկասում առկա մարտահրավերներին։

«Մի քանի օրից կլրանա մեկ տարին, ինչ Ռուսաստանը ապօրինաբար հարձակվեց Ուկրաինայի վրա: Բնականաբար, իմ ելույթի առանցքը կլինի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմը, բայց պետք է նշեմ, որ մենք չենք մոռանում Կովկասում, Մերձավոր Արևելքում, Աֆրիկայում ընթացող պատերազմները, ահաբեկչության դեմ պայքարը, միջուկային անվտանգությունը և այլ հարցեր։

Այսօր մեր խնդիրն է բացատրել, բացահայտել, որ Ռուսաստանը անկայունություն և քաոս սերմանող ուժ է, ինչն անում է ոչ միայն Ուկրաինայում, այլև Կովկասում։

Ինչպե՞ս կարող ենք հավատալ, որ Կովկասի մարտահրավերները կկարողանա հաղթահարել նեոգաղութատիրական Ռուսաստանը, որի մասին ես հենց նոր խոսեցի։ Սա ասում եմ իմ ընկերոջ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, որին մենք շարունակելու ենք աջակցել ու շարունակելու ենք գործել»։