Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես պատրաստ եմ սերտորեն աշխատել արտգործնախարար Միրզոյանի և նրա թիմի հետ՝ ամրապնդելու հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Ես պատրաստ եմ սերտորեն աշխատել արտգործնախարար Միրզոյանի և նրա թիմի հետ՝ ամրապնդելու հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Քաղաքականություն
19:58, 21 февраль 2023
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ իր առաջին հանդիպման ընթացքում դեսպան Քվինը ողջունել է  ԱՄՆ դեսպանության և Արտաքին գործերի նախարարության  միջև առկա արդյունավետ ու բարեկամական աշխատանքային հարաբերությունները․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Դեսպանը վերահաստատեց Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանին խաղաղ, ժողովրդավար և բարեկեցիկ ապագայի կերտման հարցում։

«Ես պատրաստ եմ սերտորեն աշխատել արտգործնախարար Միրզոյանի և նրա թիմի հետ՝ ամրապնդելու հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները, համագործակցելու տարածաշրջանային խնդիրների շուրջ և աջակցելու Հայաստանի անկախության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության հարցերում»», - ասել է դեսպան Քվինը։