Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ձեր չկարողանալու արդյունքում վերակենդանացել է հանցագործների մի ամբողջ շքախումբ և վտանգավոր քաղաքական հայտ է ներկայացրել․ Բաբաջանյանը՝ Վլադիմիր Վարդա․ Տեսանյութնյանին

Ազգային ժողովի նիստի ընթացքում անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը դիմելով ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հարցերի հանձնաժողովի նախագահին, ասաց․ «Պարոն Վարդանյան, Ձեր ինքնախոստվանությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը, որովհետև ձեր չկարողանալու և դատաիրավական համակարգում փնթի իրականության և փնթի աշխատանքի արդյունքում վերակենդանացել է մի ամբողջ հանցագործների շքախումբ և շատ վտանգավոր քաղաքական հայտ են ներկայացրել այդ խումբը։ Ձեր չկարողանալուց, ըստ էության, օգտվել են նրանք, ովքեր նախկինում կարողանում էին զանգով, կոմպրոմատներով,այլ հանցավոր կապերով իրենց խնդիրները առաջ տանել դատական համակարգում»։ 

Բաբաջանյանի խոսքով՝  Վարդանյանի չկարողանալու արդյունքում այսօր հանցագործները մարդու իրավունքներից,արդարությունից և քաղաքական հաշվեհարդարից են խոսում։ 

«Նրանք, ովքեր տարիներ շարունակ թքել են մարդու իրավունքների վրա, ովքեր բառիս բուն իմաստով հաշվեհարդար են տեսել իրենց մրցակիցների հետ և ուղղակի կեղեքել են մեր երկիրը՝ գողանալով մեր երկրի, մեր զավակների ապագան», - հավելեց, որ դա իշխանության քաղաքական պատասխանատվության և քաղաքական ձախողման ուղղակի արդյունք է։ 

Պատգամավորն ընդծեց՝ Հայաստանին անհրաժեշտ է այնպիսի դատարան, որը թքած կունենա, թե ով է այդ օրվա նախագահը և վարչապետը, նախարարն ու պատգամավորը։ «Ով իսկապես կիրականացնի արդարադատություն, առանց հաշվի առնելու, թե ով է ամբաստանյալը. երբևէ նախագահի պաշտոնը զբաղեցրած ա՞նձը,պետությունը թալանած չինովնի՞կ, թե՞ մի շարքային գրպանահատ»։