Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քննարկվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունների նոր ժամկետը. Լավրով

Քննարկվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունների նոր ժամկետը. Լավրով
Քաղաքականություն
17:25, 20 март 2023
Տարվա սկզբից ի վեր ՀՀ վարչապետ Փաշինյանն ու ՌԴ նախագահ Պուտինն արդեն երեք հեռախոսազրույց են ունեցել։ Մենք Արարատ Միրզոյանի հետ ենք պարբերաբար հանդիպում, խոսում հեռախոսով։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, ասաց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ Մոսկվայում կայացած ասուլիսի ժամանակ։  

«Շուտով կանցկացվեն նաև փոխարտգործնախարարների խորհրդակցություններ երկկողմ և տարածաշրջանային հարցերի շուրջ»,- հավելեց Լավրովն ու նշեց, որ քննարկվում է նաև Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի նախագիծը։

Լավրովը ողջունելով ՀՀ-ՌԴ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը՝ ընդգծեց, որ անցած տարում դրանք կրկնապատկվել են՝ հասնելով 5 մլրդ դոլարի։ Նրա խոսքով՝ ռուսական կազմակերպությունները Հայաստանում իրենց բյուջեով ու աշխատատեղերի ստեղծման առումով առաջատարներ են։ 

ՌԴ արտգործնախարարը հիշատակեց, որ Արարատ Միրզոյանի հետ անդրադարձել են նաև մշակութային հարցերին։ Լավրովի խոսքով՝ քննարկվում են նաև Հայաստանում նոր ռուսական դպրոցների բացման, ուսուցիչների վերապատրաստման, դասագրքերով ապահովման հարցեր։  

«Քննարկվում է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ բանակցությունների նոր ժամկետը։ Երեք նախարարների համար էլ հարմար ժամկետներ կընտրենք»,- ասաց Լավրովը։