Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իսպանացի պատգամավորներն ու սենատորներն Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին

Իսպանացի պատգամավորներն ու սենատորներն Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին
Քաղաքականություն
22:50, 11 май 2021
Մի խումբ իսպանացի պատգամավորներ ու սենատորներ Ադրբեջանից պահանջում են ազատ արձակել հայ ռազմագերիներին։ Այս մասին գրված է Իսպանիայում Հայաստանի դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով այսօր նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև»,-ասված է գրառման մեջ։