Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային համագործակցություն

Միջազգային համագործակցություն
Քաղաքականություն
18:12, 27 май 2021
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1002 01 Y վարկային համաձայնագրի փոփոխություն №1»-ի ստորագրման առաջարկությանը, որով նախատեսվում է երկարաձգել «Վեդի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցում» ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների իրականացման և վարկային միջոցների մասհանման ժամկետները: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել Վեդու ջրամբարը 29,4 մլն մ3 ընդհանուր ծավալով, որի հետևանքով կկրճատվի ջրառը Սևանա լճից և մեխանիկական ոռոգման եղանակից ինքնահոսի անցնելով տարեկան կտնտեսվի շուրջ 19 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա՝ ապահովելով շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը:

Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 300 հա-ով, ոռոգման ցանցի կորուստները կկրճատվեն 20- 25 տոկոսով և փորձնական տարածքներում ներտնտեսային ոռոգման ցանցի կառուցման շնորհիվ հնարավոր կլինի նոր տեխնոլոգիաների՝ կաթիլային ոռոգման, կիրառումը։ Այս պահին ընդհանուր առմամբ՝ իրականացվել են ծրագրով նախատեսված աշխատանքների շուրջ 71 տոկոսը։

Կառավարությունը հավանություն է տվել 2018 թ. հունիսի 1-ին Դուշանբեում ստորագրված «Էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների գործածության բնագավառում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:

Համաձայնագիրը նպատակաուղղված է որպես երկրորդային նյութական ռեսուրս Էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնները տնտեսական շրջանառության մեջ առավելագույնս ներգրավելու համար ԱՊՀ մասնակից-պետությունների ձեռնարկությունների փոխշահավետ համագործակցության բարենպաստ պայմանների ապահովմանը՝ առաջնային բնական ռեսուրսների պահպանման և տնտեսման նպատակով։ Համաձայնագրի վավերացումը կնպաստի Էլեկտրոնային և էլեկտրատեխնիկական սարքավորումների թափոնների օրենսդրական և նորմատիվային կարգավորմանը, դրանց գործածության ստանդարտների մշակմանը, այդ թափոնների վերամշակման համար պայմանների և հզորությունների ստեղծմանը, ինչպես նաև դրանց գործածության ոլորտում գիտելիքների և փորձի փոխանակմանը, ոլորտի մասնագետների պատրաստվածության և որակավորման մակարդակի բարձրացմանը: