Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմավիրի մարզի համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի բարեկարգումը շարունակվում է

Արմավիրի մարզի համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի բարեկարգումը շարունակվում է
Հայաստան
10:47, 08 апрель 2021
Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Արմավիրի մարզի համայնքների ներտնտեսային ոռոգման համակարգերի բարեկարգումը շարունակվում է․ 

Արտիմետում կվերականգնվի մոտ 1 կմ  ներտնտեսային ջրանցք։ Ոռոգվող հողատարածքները կավելանան 50 հեկտարով։

Ապագայում լրացուցիչ 48 հա ոռոգելու հնարավորություն կընձեռվի, կվերականգնվի մոտ 2,7 կմ ներտնտեսային ջրանցք
Գեղակերտ|ում կվերականգնվի 4,3 կմ ներտնտեսային ջրանցք: Ոռոգվող հողատարածքները կավելանան 191 հեկտարով։

Նշված բնակավայրերում կբարեկարգվի ընդհանուր 8 կմ երկարությամբ ջրային ենթակառուցվածք։ Ոռոգելի հողատարածքները կավելանան շուրջ 289 հեկտարով։

Բոլոր համայնքներում էականորեն կնվազի ոռոգման ջրի կորուստը, ինչը նախկինում հասնում էր մինչև 60 տոկոսի։ Կնվազեն նաև շահագործման ծախսերը։