Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շարունուկավում են հայկական պատվիրակության վաշինգտոնյան հադիպումները

Շարունուկավում են հայկական պատվիրակության վաշինգտոնյան հադիպումները
Քաղաքականություն / Տնտեսություն
22:21, 12 апрель 2023
Համաշխարհային բանկի խմբի և Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարիչների խորհուրդների 2023թ. գարնանային հանդիպումների շրջանակներում հայկական պատվիրակությունը ապրիլի 11-ին հանդիպումներ է ունեցել ԱՄՀ փոխկառավարիչ Բո Լիի, ԱՄՀ հարկաբյուջետային հարցերով վարչության, ինչպես նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի և ՀԲ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

ԱՄՀ-ի հետ հանդիպումների ընթացքում գործընկերներին է ներկայացվել ՀՀ մակրոտնտեսական իրավիճակը, քննարկվել են Պահուստային ծրագրի առաջին վերանայման արդյունքները, ինչպես նաև Հայաստանին տրամադրվող տեխնիկական աջակցության հնարավոր նոր ուղղությունները:

Հանդիպում է տեղի ունեցել նաև Միջազգային ֆինանսական կորպորացիայի գործընկերների հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ընթացիկ համագործակցությանն առնչվող հարցերին: ՄՖԿ կողմից բարձր է գնահատվել ՄՖԿ ընդհանուր կապիտալի և ընտրողական կապիտալի համալրումներին սահմանված ժամկետներում Հայաստանի բաժանորդագրությունը:

Համաշխարհային բանկի գործընկերների կողմից ներկայացվել է արտակարգ իրավիճակներում պայմանական մասհանման գործիքը, որը հնարավորություն է տալիս անդամ պետություններին բնական աղետների և առողջապահական խնդիրների հանգեցնող իրավիճակներում ՎԶՄԲ-ից ստանալ ճկուն վարկեր՝ աղետների հետևանքները մեղմելու համար: Ներկայացվել է նաև նշյալ գործիքի կիրառման Ռումինիայի փորձը:
 
ՀՀ ֆինանսների նախարարություն