Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խաղաղության համաձայնագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է Ալիև

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խաղաղության համաձայնագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է Ալիև
Քաղաքականություն
16:51, 03 май 2023
Այսպես կոչված «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը», որը գոյություն չունի, խաղաղության համաձայնագրի տեքստում ներառելու ցանկացած փորձ հակաարդյունավետ է։ Այս մասին օկուպացված Շուշիում հրավիրված համաժողովի ընթացքում հայտարարել է  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով, Բաքուն հույս ունի, որ Հայաստանը կառուցողականություն կցուցաբերի։

«Եթե ոչ, ապա մենք դիվանագիտական ​​միջոցներից բացի այլ միջոցներ չենք նախատեսում ձեռնարկել։ Դա մեզ բավական է։ Ուստի խաղաղություն, կոմունիկացիաներ չեն լինի, և նրանք կրկին մեկուսացված կլինեն»,- ասել է նախագահը։