Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կենսաթոշակը հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում վճարվելու է անկանխիկ եղանակով. Ստեփանյան

Կենսաթոշակը հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում վճարվելու է անկանխիկ եղանակով. Ստեփանյան
Քաղաքականություն
11:32, 10 июнь 2021
ՀՀ կառավարության 2021թ. հունիսի 10-ի կառավարության նիստի ժամանակ կենսաթոշակների վճարման կարգի վերաբերյալ հարցը քննարկելիս աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերով նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը նշեց.

«Կենսաթոշակը 2021թ. հուլիսի 1-ից Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքներում վճարվելու է անկանխիկ եղանակով՝ բանկի կամ ազգային օպերատորի միջոցով, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի»:

Ինչպես հիշեցրեց նախարարի տեղակալը, օրենքով նախատեսված բացառության դեպքերն են. «Երբ կենսաթոշակառուն 1-ին կամ երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձ է, կամ լրացել է կենսաթոշակառուի 75 տարին, կամ երբ կենսաթոշակը վճարվում է լիազորագրով կամ 14 տարին լրացած անչափահասին»:

Տիկին Ստեփանյանը նկատեց, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2021թ. հուլիս ամսվա կենսաթոշակի վճարումը կատարվելու է ծրագրային մոդուլի կիրառմամբ, ծրագիրը ինքնաշխատ եղանակով է որոշելու վճարող կազմակերպությունը, եթե քաղաքացին մինչև 2021թ. հուլիս չի կատարում ընտրություն բանկի և ազգային օպերատորի միջև: