Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Համակարգը մեխանիկորեն ընտրում է մասնագետներին, մեկ օր առաջ ծանուցում, որ փորձաքննության են»․ Տաթևիկ Ստեփանյանը՝ հաշմանդամություն ունեցող անձնանց մասին օրենքներում արված փոփոխությունների մասին

«Համակարգը մեխանիկորեն ընտրում է մասնագետներին, մեկ օր առաջ ծանուցում, որ փորձաքննության են»․ Տաթևիկ Ստեփանյանը՝  հաշմանդամություն ունեցող անձնանց մասին օրենքներում արված փոփոխությունների մասին
Հայաստան
20:13, 12 май 2021
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մասով նոր մակարդակ է լինելու՝ նախատեսված ԱԺ-ում ընդունված հաշմանդամություն ունեցող անձնանց իրավունքերի,անձի ֆունկցիոնալության գնահատման և այլ հարակից օրենքերի փաթեթով։ Այս մասին այսօր՝ «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ,նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ բացի անհատական օգնականի տրամադրումից, խելամիտ հարմարեցումներից, համընդհանուր դիզայնի սկզբունքից և համայնքահենք ծառայություններից, որոնք բխում են ընդհանուր ռազմավարությունից, կատարվել է նաև փոփոխություն, ըստ որի ՀԿ-ները, որոնք, ըստ իրենց կանոնադրության, ունեն  հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի ներկայացնելու իրավունք, կարող են հայցեր ներկայացնել դատարան և պաշտպանել նրանց իրավունքները։

Ըստ այս փոփոխության, կոռուպցիոն ռիսկերի կոնտեքստում,հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման հետ կապված, միևնույն խումբը չի գործելու, այլ, ամեն անգամ տարբեր խմբեր են գործելու։ 

Հարցին, թե հիմա ի՞նչ ռիսկեր կան այդ ուղղությամբ, տիկին Ստեփանյանը նշեց, որ տարիներ շարունակ ունեցել ենք հաստատուն գործող բժշկասոցիալական խմբեր՝ կոնկրետ ամրագրված տարածքներում։ Սակայն, հիմա ստեղծվելու է ռիեստր համակարգ, որը փորձարկվել է մի քանի անգամ և որտեղ լինելու են 200 և ավել  մասնագետներ՝ այդ թվում բժիշկներ ու հարբժշկական մասնագիտություններ։ Նրանք ռիեստրում լրացնում են,որ կարող են աշխատել այս օրերին, այս ժամերին։ 

«Օրինակ, անձի փաստաթղթերի նախնական մշակման փուլում, եթե բացահայտվում է, որ նա ունի մտավոր հոգեկան առողջության խնդիր, համակարգը մեխանիկորեն ընտրում է մասնագետներին, մեկ օր առաջ ծանուցում նրանց, որ նրանք փորձաքննության են՝  տվյալ վայրում։ Այսպիսով՝ անձի անձնական տվյալներին բժիշկները հասանելիություն չեն ունենում և  նախորդիվ միայն փաստաթղթերին են ծանոթանում», - նշեց տիկին Ստեփանյանը