Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն Երևանում, Սյունիքում և այլ մարզերում

Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն Երևանում, Սյունիքում և այլ մարզերում
Քաղաքականություն
19:31, 15 май 2023
2023 թվականի Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումներն այս տարի կանցկացվեն մայիսի 15-ից 26-ը Երևանում, ինչպես նաև Սյունիքում և այլ մարզերում։
 
Եվրոպայի օրվա միջոցառումներն այս տարի կանցկացվեն՝ կարևորելով «Եվրոպայի թիմ» նախաձեռնությունը, երիտասարդների հմտությունները և եվրոպական մշակույթը:
 
Եվրոպական ֆիլմերի փառատոնն անցկացվելու է Երևանի կինոյի տանը (հասցե՝ Վարդանանց 18) մայիսի 16-ից 22-ը։ Մուտքն անվճար է և ազատ հանրության համար։ Կցուցադրվեն Հայաստանում հավատարմագրված` (նստավայր ունեցող) ԵՄ անդամ պետությունների արտադրության 13 մրցանակակիր ֆիլմեր՝ անգլերեն և հայերեն ենթագրերով։
 
«Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում մայիսի 18-ին և 19-ին Սյունիքում տեղի կունենան միջոցառումներ։ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնությունը Եվրոպական միության, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ անդամ երկրների՝ Ավստրիայի, Չեխիայի, Էստոնիայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լիտվայի, Նիդեռլանդների, Լեհաստանի և Շվեդիայի համատեղ նախաձեռնությունն է, որին միացել է նաև Շվեյցարիան՝ որպես արտաքին գործընկեր։ Այս նախաձեռնության հիմնական նպատակն է նպաստել Սյունիքի մարզի կայուն սոցիալ-տնտեսական և ինստիտուցիոնալ զարգացմանը՝ տեղական զարգացման առաջնահերթություններին համապատասխան:
 
«Թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակներում մայիսի 18-ին ժամը` 15:30-ից Կապանում կկայանա  տոնավաճառ, որի ընթացքում «Թիմ Եվրոպա» նախաձեռնության ֆինանսավորմամբ ավելի քան 20 ծրարգրեր  կներկայացնեն սյունեցիների կենսապայմանների համար դրական ազդեցությունը տարբեր ոլորտներում: Տոնավաճառի ընթացքում տեղի կունենան նաև տեղական մշակութային ներկայացումներ և ռոք համերգ, ինչպես նաև մրցույթներ՝ նշելու և հանրությանն իրազեկելու Եվրոպական միության մասին։
 
Հաջորդ օրը՝ մայիսի 19-ը, նվիրված է Գորիսում անցկացվելիք թեմատիկ քննարկումներին՝  ուղղված ինչպես սոցիալական աշխատողներին, այնպես էլ երիտասարդներին։
 
ԵՄ դեսպանի հետ միասին, այս միջոցառումների համար Սյունիք կմեկնեն «Եվրոպայի թիմ»-ի ավելի քան 13 պետությունները ներկայացնող դեսպաններ և/կամ այլ ներկայացուցիչներ:
 
Լրացուցիչ միջոցառումներ մարզերում կազմակերպվել են Երիտասարդ եվրոպացի դեսպանների կողմից՝ իրենց համայնքներում, և հիմնականում կենտրոնացած են այս տարվա «Հմտությունների տարի» համաշխարհային թեմայի վրա: