Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն ու ԵՄ-ն միասին ջանքեր են ներդրել ժողովրդավարական երկիր ստեղծելու ուղղությամբ ու մեծ մասամբ հասել հաջողությունների․ ԵՄ դեսպանը եղել է Գորիսում

Հայաստանն ու ԵՄ-ն միասին ջանքեր են ներդրել ժողովրդավարական երկիր ստեղծելու ուղղությամբ ու մեծ մասամբ հասել հաջողությունների․ ԵՄ դեսպանը եղել է Գորիսում
Հայաստան
13:02, 25 май 2022
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը մայիսի 24-ին Գորիսում մասնակցել է Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում կազմակերպված ընդունելությանը։

Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, պատվիրակության անդամներ, այլ երկրների դիվանագետներ, միջազգային ու տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ։  

Ռոբերտ Ղուկասյանը դեսպան Անդրեա Վիկտորինի հետ հանդես  է եկել բացման խոսքով:

Դիմելով ներկաներին՝ մարզպետը մասնավորապես ասել է․

- Ինչպես գիտեք, այս տարի նշվում է ՀՀ-ԵՄ հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Երեսուն տարվա համագործակցության հիմական արժեքներից են եղել մարդու հիմնարար իրավունքների եւ ազատությունների պաշտպանումը, իսկ Սյունիքը Հայաստանի այն անկյունն է, որտեղ այդ իրավունքներն  ամենաշատն են կարեւորվում այս օրերին։ Ուստի, շնորհակալություն եմ հայտնում ներկաներին՝ Եվրոպայի օրը Սյունիքում նշելու համար։

Այս տարիներին Հայաստանն ու ԵՄ-ն միասին ջանքեր են ներդրել ժողովրդավարական երկիր ստեղծելու ուղղությամբ ու մեծ մասամբ հասել հաջողությունների։ 

Նաեւ Եվրամիության կողմից ու աջակցությամբ բազմաթիվ ծրագրեր են իրականացվել Սյունիքում, ու վստահ եմ՝ կլինեն շարունակական, քանի որ  մարզն այսօր առավել շատ ունի դրանց կարիքը։