Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Սարգսյանը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինիի հետ քննարկել է ընթացիկ սահմանային իրավիճակը

Արմեն Սարգսյանը ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինիի հետ քննարկել է ընթացիկ սահմանային իրավիճակը
Պաշտոնական
17:35, 24 май 2021
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին։

Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել մեր երկրում հետպատերազմյան խնդիրներին և, մասնավորապես, ընթացիկ սահմանային իրավիճակին: Մտքեր են փոխանակվել նաև Եվրամիության հետ համագործակցության խորացման և մի շարք ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: