Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԳԴՀ կանցլերի խորհրդականը քննարկել են Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգի հարցեր

ՀՀ ԱԽ քարտուղարը և ԳԴՀ կանցլերի խորհրդականը քննարկել են Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգի հարցեր
Քաղաքականություն
19:15, 17 май 2023
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը մայիսի 17-ին հեռախոսազրույց է ունեցել ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակից, ՀՀ ԱԽ քարտուղարը զրուցակցին է ներկայացրել Բրյուսելում տեղի ունեցած բանակցությունների մանրամասները:

Ըստ աղբյուրի՝ կողմերը քննարկել են Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպման օրակարգին վերաբերող հարցեր: