Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը ԳԴՀ-ում հանդիպել է մի շարք պաշտոնյաների հետ

Արմեն Գրիգորյանը ԳԴՀ-ում հանդիպել է մի շարք պաշտոնյաների հետ
Հասարակություն
21:14, 29 ноябрь 2022
Նոյեմբերի 29-ին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցիս շրջանակներում հանդիպել եմ ԳԴՀ կանցլերի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների, ԳԴՀ ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների, ԳԴՀ ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Միջին Ասիայի հարցերով քաղաքական տնօրեն Մաթիաս Լյութենբերգի հետ: Հանդիպումներ եմ ունեցել նաև ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում. ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Քննարկել ենք միջազգային և տարածաշրջանային անվտանգային իրավիճակը: Զրուցակիցներիս եմ ներկայացրել մեր տարածաշրջանում առկա անվտանգային մարտահրավերները և ընդգծել դրանց  հանգուցալուծմանն ուղղված ՀՀ տեսակետներն ու ջանքերը:

Ողջունել եմ Գերմանիայի կառավարության կողմից կայացված որոշումը, ըստ որի Հայաստանը ներառվել է Տնտեսական և միջազգային համագործակցության դաշնային նախարարության՝ մինչև 2030 թվականի բարեփոխումների ռազմավարության մեջ:

Հանդիպումների ընթացքում հայ-գերմանական երկկողմ հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի շուրջ ծավալել ենք անկեղծ զրույցներ:

Բարձր գնահատելով քաղաքական ներկայիս շփումները՝ հանդիպման մասնակիցների հետ պայմանավորվել ենք առավել զարգացնել երկխոսությունը  բարձր և բարձրագույն մակարդակներում: