Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արևմուտքի համար գլխավորը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է և ՌԴ խաղաղապահ քաղաքականությունը վարկաբեկելը․ Շոյգուն քննադատել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը

Արևմուտքի համար գլխավորը Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է և ՌԴ խաղաղապահ քաղաքականությունը վարկաբեկելը․ Շոյգուն քննադատել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Քաղաքականություն
13:18, 25 май 2023
Արևմուտքը փորձում է միջամտել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը Կովկասում և վարկաբեկել Ռուսաստանի խաղաղապահ քաղաքականությունը, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

«Ինչ վերաբերում է կովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին, ապա այն մեծապես պայմանավորված է հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման աստիճանով։ Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանն աջակցում է ռուսական խաղաղապահ զորախումբը։ Սակայն Արեւմուտքը ամեն կերպ փորձում է միջամտել իրավիճակին, մեծացնել իր ներկայությունը եւ վարկաբեկել ռուսական խաղաղապահ քաղաքականությունը», - հայտարարել է նա։

Նրա խոսքով՝ արեւմուտքի համար գլխավորը «Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելն է, այլ ոչ թե երկարաժամկետ հեռանկարում ապահովել տարածաշրջանի անվտանգությունն ու բարգավաճումը․ «Դրա օրինակն է Հայաստանում Եվրամիության, այսպես կոչված քաղաքացիական առաքելությունը, որը ներառում է զինծառայողներ և հետախույզներ, կարծում եմ՝ կարիք չկա բացատրելու, թե իրականում ինչով են զբաղվում»։

«Այդ կապակցությամբ մենք անհրաժեշտ ենք համարում շարունակել աշխատանքը ՀԱՊԿ առաքելություն տարածաշրջան ուղարկելու ուղղությամբ»,- հավելել է Շոյգուն։