Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուս խաղաղապահները նպաստել են Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը. Շոյգու

Ռուս խաղաղապահները նպաստել են Ղարաբաղում իրավիճակի կայունացմանը. Շոյգու
Հայաստան
15:48, 28 декабрь 2021
Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախումբը կատարել է հակամարտող կողմերին հանդարտեցնելու բարդ խնդիրներ և այժմ զբաղված է տարածաշրջանում պլանային պրոֆիլային խնդիրների լուծմամբ: Այդ մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:

«Մեր խաղաղապահ ուժերի տեղակայմամբ մենք կարողացանք հանգստացնել իրավիճակն այնտեղ, և հետագա քայլերն ուղղված են պլանային աշխատանք կատարելուն: Աստիճանաբար կյանքը վերադառնում է տարածաշրջան։ Ավելի ու ավելի շատ խաղաղություն ու հանգստություն կա այնտեղ»,- ասել է Շոյգուն։

Նրա խոսքով՝ մեծ ներդրում են ունեցել նաև բժշկական և մարդասիրական աշխատանքով զբաղվողները:

«Ղարաբաղում մեկ տարի առաջ չափազանց ծանր, ծայրահեղ սուր իրավիճակ էր: Մեր գերագույն գլխավոր հրամանատարի ջանքերով, որը վարում էր բանակցությունները, այդ իրավիճակը շուրջօրյա աշխատանքի միջոցով հաղթահարվեց»,- ասել է Շոյգուն։