Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տիկին Սարգսյանին ներկայացնելու նպատակը ո՞րն էր՝ իմանալով, թե ինչ հարցեր են նրան տրվելու. Ալխաս Ղազարյանը՝ Մամիջանյանին

Տիկին Սարգսյանին ներկայացնելու նպատակը ո՞րն էր՝ իմանալով, թե ինչ հարցեր են նրան տրվելու. Ալխաս Ղազարյանը՝  Մամիջանյանին
Քաղաքականություն
14:39, 14 июнь 2023
Այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը:

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

«Ես կուզենայի իմանալ՝ տիկին Սարգսյանն իրեն ո՞ր ազգի ներկայացուցիչ է համարում, եթե հայ ազգին համարում է փչացած գենետիկ կոդով»,- իր ելույթում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը:

Դիմելով թեկնածուին ներկայացնող՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանին՝ Ալխաս Ղազարյանը հարցրեց. «Տիկին Սարգսյանին ներկայացնելու նպատակը ո՞րն էր՝ իմանալով, թե ինչ ընթացք է այն ունենալու, ինչ հարցեր են նրան տրվելու: Սա առաջին դեպքը չէ. նման դեպքի ականատես եղանք նաև ՄԻՊ թեկնածուի ընտրության ժամանակ»:

Մանրամասն՝ տեսանյութում