Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Մամիջանյանի փոխարեն ես ձեզ խորհուրդ կտամ մյուս անգամ այլ մարդ ընտրել ներկայացնելու. Ռուբեն Ռուբինյանը՝ թեկնածուին

Այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը:

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ թեկնածուին ներկայացնող՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, թե իրեն քիչ է հետաքրքրում՝ ինչպես կքվեարկի ՔՊ-ն:

Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարց ուղղեց Հայկ Մամիջանյանին. «Դուք գիտեք, որ թեկնածուն կընտրվի, եթե ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկի, չի ընտրվի, եթե դեմ քվեարկի: Հետևաբար հարց՝ ձեզ հետաքրքրո՞ւմ է՝ ձեր թեկնածուն կընտրվի՞, թե՞ ոչ»:
Դիմելով թեկնածու Անահիտ Սարգսյանին՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Տիկին Սարգսյան, ավելի լավ է ձեզ չներկայացներ պարոն Մամիջանյանը, ինչը, ի դեպ, չի նշանակում, որ մենք որոշում ունենք ձեր մասով: Մյուս անգամ, եթե մեկը ձեզ ներկայացնելու լինի, ես ձեզ խորհուրդ կտամ այլ մարդ ընտրել ներկայացնելու»:

Մանրամասն՝ տեսանյութում