Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Եթե ձեզ չի հետաքրքրում, թե ինչպես կքվեարկի ՔՊ-ն, իսկ հետաքրքրո՞ւմ է՝ ձեր թեկնածուն կընտրվի՞, թե՞ ոչ. Ռուբեն Ռուբինյանը՝ Հայկ Մամիջանյանին

Այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը:

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

Պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ թեկնածուին ներկայացնող՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանն ասաց, թե իրեն քիչ է հետաքրքրում՝ ինչպես կքվեարկի ՔՊ-ն:

Այս առնչությամբ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հարց ուղղեց Հայկ Մամիջանյանին. «Դուք գիտեք, որ թեկնածուն կընտրվի, եթե ՔՊ խմբակցությունը կողմ քվեարկի, չի ընտրվի, եթե դեմ քվեարկի: Հետևաբար հարց՝ ձեզ հետաքրքրո՞ւմ է՝ ձեր թեկնածուն կընտրվի՞, թե՞ ոչ»:

Ի պատասխան Մամիջանյանն ասաց, թե երևի անգլերեն պատասխանի հարցին, ինչին Ռուբինյանն արձագանքեց. «Անգլերեն՝ խնդրեմ, բայց մեր պետական լեզուն հայերենն է»:

Մանրամասն՝ տեսանյութում