Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պարոն Մամիջանյանին չէր հետաքրքրում, իսկ ձեզ հետաքրքրո՞ւմ է, թե ինչպես ՔՊ-ն կքվեարկի. Ռուբեն Ռուբինյանը՝ ՄՊՀ անդամի թեկնածուին

Այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում քննարկվում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածուի ընտրության հարցը:

«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները այդ պաշտոնում առաջադրել են Անահիտ Սարգսյանի թեկնածությունը:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, դիմելով թեկնածուին, ասաց. «Ձեր թեկնածությունը ներկայացնող Հայկ Մամիջանյանն ասաց, թե իրեն չի հետաքրքրում, թե ինչպես կքվեարկի մեծամասնությունը, ըստ իս՝ դա նշանակում է, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ կլինի ձեր թեկնածության հետ: Հարց՝ ձեզ դա հետաքրքրո՞ւմ է»:

Ի պատասխան թեկնածու Անահիտ Սարգսյանն ասաց. «Իհարկե, եթե ես այստեղ կանգնած եմ, ապա ինձ հետաքրքրում է իմ ընտրությունը: Ես կցանկանայի ընտրվել և աշխատել այդ հիմնարկում, քանի որ ես ավելի քան 10 տարվա աշխատանքային փորձ ունեմ»:

Արձագանքելով՝ Ռուբեն Ռուբինյանն ասաց. «Շատ շնորհակալ եմ տրամաբանական պատասխանի համար: Տեսնում եք, պարոն Մամիջանյան, չստացվեց ձեզ մոտ փչացնել տպավորությունը թեկնածուի»:

Մանրամասն՝ տեսանյութում