Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ, ինչի վկայությունը ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունն է բանակցային գործընթացին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան

Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ, ինչի վկայությունը ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունն է բանակցային գործընթացին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Քաղաքականություն
20:12, 27 июнь 2023
Այսօր Ազգային ժողովում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։

Կողմերը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական հարաբերությունների, դրանց հետագա խորացման հեռանկարներն ու ծրագրերը: 

Կարևորվել է ՀՀ խորհրդարանի և ԱՄՆ կոնգրեսի առանցքային դերը` Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության հարցում: 
Հայկ Կոնջորյանը կարևորել է ԱՄՆ ներգրավվածությունը խաղաղության գործընթացում, հույս հայտնելով, որ այսօր, Վաշինգտոնում կայանալիք բանակցություններում կարձանագրվի առաջընթաց:

Դեսպան Քվինը շեշտել է, որ Միացյալ Նահանգները մեծապես շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմամբ, ինչի վկայությունը ԱՄՆ ակտիվ ներգրավվածությունն է բանակցային գործընթացին: