Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկական «Գելափի» ամենայուղոտ պատվերը․ որքա՞ն գումար է ստացել Արամ Նավասարդյանը վերջին պատվերի համար

Հայկական «Գելափի» ամենայուղոտ պատվերը․ որքա՞ն գումար է ստացել Արամ Նավասարդյանը վերջին պատվերի համար
Քաղաքականություն
15:41, 18 июнь 2021
Խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ սոցիոլոգիական տարբեր ընկերություններ հրապարակում են հարցումներ ընտրություններին մասնակցող ուժերի և գործիչների վարկանիշների, ընտրություններին մասնակցության, տարբեր գործիչների ունեցած բացասական վարկանիշների վերաբերյալ։

Վերջին շրջանում նման հարցում հրապարակեց «Էմ փի ջի» ՍՊԸ-ն, որ Gallup International Association հետազոտական ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում։ Այս ընկերության իրականացրած հարցումները Հայաստանում ներկայացվում են որպես «Գելափի» հարցումներ։

Այս ընկերությունը, սակայն, որևէ առնչություն չունի ամերիկյան Gallup ընկերության հետ։ CivilNet-ի, օրեր առաջ հրապարակած՝ «Ո՞վ է հայկական «Գելափը», հավատա՞լ արդյոք նրա հարցումներին» հոդվածում նշվում է, որ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչը «Էմ փի ջի» ՍՊԸ-ն է, որի ղեկավարը Արամ Նավասարդյանն է։ 

Ամերիկյան հեղիանակավոր Gallup Inc-ի և հայաստանյան Gallup International Association-ի միջև կար մտավոր սեփականության շուրջ իրավական վեճ։ Ամերիկյան հեղինակավոր ընկերությունը պահանջել էր հայաստանյան ընկերության ղեկավար Արման Նավասարդյանից՝ իրենց պաշտոնական կայքում նշել, որ վերջինիս հիմնած ընկերությունը որևէ առնչություն չունի ամերիկյան հեղինակավոր կազմակերպության հետ։ Այժմ ընկերության կայքում նշվում է․ «Հրաժարում։ Գելլափ Ինթերնեյշնլ ասոցիացիան և նրա անդամները կապված չեն Գելլափ կորպորացիայի հետ, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում, որն այլևս Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի անդամ չէ։ Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան պատասխանատվություն է կրում միայն իր կատարած հետազոտությունների համար։ Մենք պահանջում ենք, որ մեր հետազոտությունները ամբողջությամբ ընդունվեն որպես Գելլափ Ինթերնեյշնլ, ոչ թե Գելլափ կամ Գելլափի հարցում»։ 

CivilNet-ի հրապարակած նույն հոդվածում նշվում է նաև, որ հայաստանյան Gallup ընկերության ղեկավար Արամ Նավասարդյանը բացի սոցիոլոգիայից՝ զբաղվում է նաև այլ բիզնեսներով։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ 2009-2018 թթ. Նավասարդյանը եղել է «Կարամ» ՍՊԸ-ի 33 տոկոսի բաժնետերը։ Այս ընկերությունը Հայաստանում ներկայացնում է «Ցվիլլինգ ջեյ էյ հենքելս» բրենդը, որը զբաղվում է գերմանական խոհանոցային պարագաների ներմուծմամբ ու վաճառքով։ 2018-ին ընկերության միանձնյա բաժնետեր է դարձել Կարեն Բեզոյանը։ Վերջինս Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներից Էդուարդ Բեզոյանի որդին է։

Ըստ հայաստանյան Gallup ընկերության հրապարակած վերջին հարցման Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի վարկանիշը բարձրացել էր այնքան, որ գերազանցել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշին և հայտնվել առաջին հորիզոնակում։ 

Armenian Election Study կենտրոնի կողմից անցկացված սոցհարցման արդյունքներով, սակայն, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիրը» երկու անգամ ավելի բարձր վարկանիշ ունի, քան «Հայաստան» դաշինքը։ Ըստ այս ընկերության անցկացրած սոցհարցման «Հայաստան» դաշինքը կզբաղեցնի երկրորդ տեղը։

Նախորդ վարչակարգերի հետ առնչություն ունեցող թեկնածուներն ամենաբարձր վարկանիշն են ցուցաբերում հավանության չարժանանալու տեսանկյունից։ Ընտրողներից 62%-ը որևէ դեպքում չի քվեարկի Ռոբերտ Քոչարյանի օգտին, 67%-ը չի քվերակի Ծառուկյանի, 73%-ը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի և 76%-ը՝ Արթուր Վանեցյանի օգտին։ Նիկոլ Փաշինյանին չի քվերակի հարցվածների 45%-ը։

Մյուս կողմից, Նիկոլ Փաշինյանը հարցմանը մասնակցողների շրջանակում գրանցել է ամենաբարձր հավանության վարկանիշը՝ 35%։

Հետաքրքիր է, որ Արամ Սարգսյանը՝ 21% հավանության վարկանիշով, դարձել է հարցման երկրորդ ամենաժողովրդական թեկնածուն: