Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Միջազգային դիտորդը Երևանի թիվը 9/37 ընտրատեղամասում արձանագրել է ընտրությունների հանգիստ ընթացքը․ armenpress.am

Միջազգային դիտորդը Երևանի թիվը 9/37 ընտրատեղամասում արձանագրել է ընտրությունների հանգիստ ընթացքը․ armenpress.am
Քաղաքականություն
09:25, 20 июнь 2021
Երևանի թիվ 9/37 ընտրատեղամասում ժամը 08:45-ի դրությամբ քվերակել է շուրջ 50-60 քաղաքացի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ընտրատեղամասի նախագահ Վլադիմիր Մկրտչյանը:

«Մինչ այս պահը որևէ խնդիր չկա, ամեն ինչ բնականոն ընթանում է»,- նշեց Մկրտչյանը և հավելեց, որ իրենց մոտ արդեն իսկ միջազգային դիտորդ է ներկա եղել, ով նույնպես արձանագրել է, որ ամեն ինչ հանգիստ է:

Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ՝ 21 կուսակցություն և 4 դաշինք: