Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԼՂ-ում հումանիտար աղետը կանգնեցնելու Սերժ Սարգսյանի կոչը ողջունելի կլիներ, եթե նամակի բովանդակությունը չվերածվեր բամբասանքի ու փորձ չարվեր վերածել ներքաղաքական էժան շահարկման․ Տարոն Չախոյան

ԼՂ-ում հումանիտար աղետը կանգնեցնելու Սերժ Սարգսյանի կոչը ողջունելի կլիներ, եթե նամակի բովանդակությունը չվերածվեր բամբասանքի ու փորձ չարվեր վերածել ներքաղաքական էժան շահարկման․ Տարոն Չախոյան
Քաղաքականություն
12:12, 24 июль 2023
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Սերժ Սարգսյանի նամակը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահներին ընդամենը ավելի հայրենասեր ձևանալու էժանագին փորձ էր։

Առնվազն միամտություն է կարծել, թե Բայդենը, Պուտինն ու Մակրոնը Սերժ Սարգսյանի նամակից են իմացել, որ ԼՂ-ն շրջափակված է։
Լեռնային Ղարաբաղում հումանիտար աղետը կանգնեցնելու Սերժ Սարգսյանի կոչը ողջունելի կլիներ, եթե նամակի բովանդակությունը չվերածվեր բամբասանքի ու  փորձ չարվեր վերածել ներքաղաքական էժան շահարկման։

Սերժ Սարգսյանի բաց նամակը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահներին ընդամենը պոպուլիստական քայլ էր,  որի նպատակը ՀՀ ներկայիս իշխանություններին քննադատելն ու ավելի հայրենասեր ձևանալն էր։