Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տուգանք նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկից մինչև 20.000-ապատիկի չափով՝ արտադրական կանեփի վերաբերյալ դրույթները խախտելու համար. Փոխնախարար․ Տեսանյութ

Տուգանք նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկից մինչև 20.000-ապատիկի չափով՝ արտադրական կանեփի վերաբերյալ դրույթները խախտելու համար. Փոխնախարար․ Տեսանյութ
Քաղաքականություն
13:25, 30 июнь 2021
«Արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրով զբաղվելու լիցենզիա ունեցող անձի կողմից լիցենզավորման կանոնների խախտման, լիցենզիա ունեցող անձի կողմից արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի լիցենզիա չունեցող անձի փոխանցման քվոտայով նախատեսված սահմանափակումների խախտման, արտադրական կանեփի օրինական շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրված կարգագրերի պահանջների խախտման, արտադրական կանեփի շրջանառության նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմինների աշխատանքին խոչընդոտելու կամ օրինական պահանջների չկատարման դեպքում նշանակվում է տուգանք յուրաքանչյուր դեպքի համար նվազագույն աշխատավարձի 5000-ապատիկից մինչև 20.000-ապատիկի չափով»,- այսօր՝ հունիսի 30-ին, Ազգային ժողովում հրավիրված արտահերթ նիստում Վարչական իրավախախտումների մասին օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկմանը հայտարարեց էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը: 

Նրա խոսքով` սահմանվում է նաև արտադրական կանեփի արտահանման, ներմուծման կամ մեծածախ առևտրի ոլորտում օրինական շրջանառության նկատմամբ խախտումների բացահայտմանն ուղղված դեպքերում ստուգումների  իրականացման կարգը: 

Տեսանյութն՝ այստեղ