Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Եթե ինչ-որ մեկը Հայկ Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է»․ Տիգրան Ավինյան

Էրեբունի վարչական շրջանում նախընտրական քարոզարշավի ժամանակ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը պատասխանել է լրագրողների հարցերին։ Ճեպազրույցի ընթացքում նա անդրադարձել է նաև Երևանի ավագանու ընտրություններին Ազգային առաջընթաց կուսակցության թեկնածու, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի արած հայտարարությանը։

Հիշեցնենք՝ նա գրել էր․ «Կադրում, որտեղ ես ստորագրում եմ եվրոպական ավտոբուսների համաձայնագիրը, ինձ կադրից ջնջել են, իմ խոսքը փոխարինել են ուրիշի խոսքով, կեղծված հոլովակի վերջում էլ «ճպպցրել են» ՔՊ-ի լոգոն»։

Լրագրողների հետ զրույցում Ավինյանը նշել է՝ եթե ինչ-որ մեկը Հայկ Մարությանին տեսանյութից հանել է, դա ամոթալի է:

«Իսկ ո՞վ է Մարությանի թիմը: Ես չեմ ուզում կոնկրետ մեկնաբանել: Եթե ինչ-որ մեկն իրեն տեսանյութից հանել է, դա ամոթալի է: Մյուս կողմից այն ինչը, որ իրականացրել է Կառավարությունը, Երևանի ավագանին, դա նախաձեռնել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ դա վերագրել միայն մեկ հոգու, որն իրականացրել է մի ամբողջ քաղաքական թիմ: Կառավարությունն է այդ վարկի պատասխանատուն, կառավարությունն է այսօր այդ վարկը մարում, նախաձեռնել է իմ գրասենյակը: Առհասարակ խոշոր որեւէ ծրագիր մեկ մարդը չի կարող անել, դա պետք է անի քաղաքական թիմը»,- ասել է Ավինյանը:

Աղբյուր՝ iravaban.net