Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ․ Հայկ Մարությանի ելույթը

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Քննարկվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օրենքի նախագիծը, որը նախաձեռնել է ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:

Քաղաքապետ Հայկ Մարությանը իր խոսքը հղեց երևանցիներին և մասնավորապես ասաց. «Այսօր տեղի է ունենում մի պրոցես, որը երբեք տեղի չի ունեցել Երևանի պատմության մեջ: Սա առաջին դեպքն է, երբ Երևանի քաղաքապետին անվստահություն են հայտնում, և կարծես թե այսպիսի բան անելու համար նախաձեռնողները պետք է շատ ծանրակշիռ փաստարկներ ունենային ընդդեմ քաղաքապետի: Բայց քանի որ ես դուրս եմ եկել ՔՊ կուսակցությունից, ապա պետք է լքեմ նաև այս պաշտոնը»:

Պատմական էքսկուրս կատարելով, թե ինչպես ստեղծվեց «Իմ քայլը» դաշինքը, նա հիշեցրեց, որ հեղափոխության հաղթանակից հետո առաջին ընտրությունները Երևանի ավագանու ընտրություններն էին, որի ժամանակ ավագանու կազմում «Իմ քայլը» դաշինքով ընտրված առաջին 57 հոգուց միայն 27-ն էին այդ պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ. «Այսինքն՝ ավագանու 30 անդամ անկուսակցականներ էին կամ այլ կուսակցությունների անդամներ. «Սա, կարծում եմ, շատ հատկանշական է, որն արտացոլում է մեր հեղափոխական թիմի իրական պալիտրան»:

Նրա խոսքով՝ ընտրությունների ժամանակ ժողովուրդը իր ձայնը տվել է ոչ թե որևէ կուսակցության, այլ «Իմ քայլը» դաշինքին. «Ժողովուրդն ձայնը տվեց հեղափոխության լիդեր Նիկոլ Փաշինյանին, քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին և այլ հայտնի մարդկանց: Հեղափոխական թիմը չի գնացել ընտրությունների ՔՊ կուսակցության դրոշի ներքո»:

Մանրամասն՝ տեսանյութում