Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս օրը պետք է շատ ավելի շուտ գար. Հայկ Մարությանը դեռևս 2019-20-ին պետք է հրաժարական ներկայացներ. Դավիթ Խաժակյան

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, հրավիրվել է Երևանի ավագանու արտահերթ նիստ: Քննարկվում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու օրենքի նախագիծը, որը նախաձեռնել է ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը:

Ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը իր ելույթում նշեց, որ ժողովրդավարության մասին իրենց պատկերացումները տարբեր են. «Տարբեր պատկերացումներ, թե ինչ են ուզում երևանցիները, բայց ես ինստիտուտների կողմնակիցն եմ: Երևան քաղաքի ավագանին ունի ուղիղ պարտավորություն՝ ամրագրված օրենքով, իրականացնելու գործունեության վերահսկողություն քաղաքապետի գործունեության նկատմամբ, ինչը այս 3 տարիներին արդյունավետ կերպով չի իրականացվել: Եվ սա այն երաշխիքն է, որ քաղաքացու տված քվեն 5 տարվա ընթացքում պետք է արդյունավետ կերպով իրացվի»:

Նրա խոսքով՝ քաղաքապետը չպետք է կառավարի այնպես, ինչպես ցանկանում է. «Ես կարծում եմ, որ այս օրը պետք է շատ ավելի շուտ գար, որովհետև դեռևս 2019-20 թվականներին, երբ մենք քննարկում էինք կատարողականները, ես ասում էի, որ այսպիսի կատարողական ցուցաբերած քաղաքապետը պետք է անմիջապես վերցնի թուղթը և ներկայացնի հրաժարականի դիմում»:

Մանրամասն՝ տեսանյութում