Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախում ռազմական գործողություններ սկսելու մասին՝ Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնությամբ

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է Արցախում ռազմական գործողություններ սկսելու մասին՝ Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնությամբ
Հայաստան
13:40, 19 сентябрь 2023
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Արցախում «հակաահաբեկչական ռազմական գործողություններ»  սկսելու մասին՝ Ռուսաստանի և Թուրքիայի համաձայնությամբ։  

«Ընթացող գործողությունների մասին տեղեկացվել են Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի հրամանատարությունը և Թուրք-ռուսական մոնիտորինգի կենտրոնի ղեկավարությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

«Ղարաբաղի տնտեսական տարածաշրջանում լայնածավալ սադրանքները ճնշելու, հայկական զինված ուժերի զինաթափումն ու մեր տարածքներից դուրսբերումը, ռազմական ենթակառուցվածքները չեզոքացնելու, օկուպացիայից ազատագրված տարածքներ վերադարձող քաղաքացիական բնակչության,  շինարարական վերականգնողական աշխատանքներում ներգրավված քաղաքացիական ծառայողների և մեր զինվորականների անվտանգությունն ապահովելու,  ինչպես նաև Ադրբեջանի հանրապետության  սահմանադրական կարգը   վերականգնելու նպատակով ման, տարածաշրջանում սկսվել են տեղական բնույթի  հակաահաբեկչական միջոցառումներ»,- ասված է Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունում։

Բաքուն նշում է, որ ադրբեջանական կողմը իր գործողությունների մասին տեղեկացրել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը և թուրք-ռուսական դիտորդական կենտրոնի  ղեկավարությունը։

Ստեփանակերտում միացել է օդային ազդանշանը, լսվում են պայթյունների ձայներ։ Պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա։ Առավոտյան Բաքուն հայտնել էր, որ հայկական կողմը դիվերսիոն ներթափանցմամբ ական է տեղադրել Ֆիզուլի-Շուշի ճանապարհին, որի պայթյունի հետևանքով մահացել է 6 մարդ։ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հերքել էին այս մեղադրանքը։

Այս պահին հեռախոսային կապը Արցախի հետ անջատված է։