Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բադալյան ընտանիքի միջոցներով վերակառուցվել են Դիլիջանի շատրվանները․ 1in.am

Բադալյան ընտանիքի միջոցներով վերակառուցվել են Դիլիջանի շատրվանները․ 1in.am
Հայաստան
12:31, 14 июль 2021
Օրերս Դիլիջանում շահագործման է հանձնվել Վիգեն և Վահե Բադալյան եղբայրների օժանդակությամբ վերակառուցված շատրվանները՝ նոր շունչ ու տեսք տալով զբոսաշրջային կենտրոն համարվող քաղաքին: Սա Բադալյան ընտանիքի միակ օժանդակությունը չէ Դիլիջանին: Նրանց և Դիլիջանի քաղաքապետարանի համագործակցության արդյունքում վերակառուցվում են Դիլիջան համայնքի կանգառները, Հաղարծին գյուղում կառուցվել է մանկական խաղահրապարակ և բարեկարգվել գյուղի հուշարձանը: Այս պահին զրոյից կոյուղի է անկացվում Հաղարծին գյուղի թաղամասերից մեկում:

Աղբյուր՝ 1in.am